ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ առողջության համընդհանուր ապահովագրությունը ՀՀ-ում կգործարկվի ավելի վաղ։
«Օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի փոփոխություն ենք արել։ Այն կմտնի ուժի մեջ ստորագրման հաջորդ օրվանից»,- ասել է նա՝ հավելելով,- «Ապահովագրավճար վճարողների համար առաջին հաշվարկային ամիսը կդիտարկվի նոյեմբեր ամիսը։ Դեկտեմբերն աշխատավարձերի ու պարգևավճարների հավելյալ հաշվարկների առումով շեղող ամիս է, դրա համար դիտարկել ենք նոյեմբեր ամիսը։ Այսինքն՝ օրենքն ուժի մեջ կմտնի դեկտեմբերին՝ ստորագրման հաջորդ օրվանից։ Որպես հաշվարկային աշխատավարձի բազա կդիտարկվի նոյեմբեր ամիսը, վճարման առաջին ամիսը կլինի մինչև հունվարի 20-ը»։
Ըստ նրա՝ ապահովագրական փաթեթները կակտիվանան հունվարի 1-ից։
Նշենք, որ 2026 թվականից համակարգի մասնակից կդառնան 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող աշխատող քաղաքացիները։ Պետության կողմից կապահովագրվեն նա՝ մինչև 18 և 65-ից բարձր տարիքի անձինք, 18-65 տարեկան և հաշմանդամություն ունեցող անձինք, սոցիալական անապահովության 28 և ավելի բալ ունեցող ընտանիքները։ Բնակչության մյուս խմբերը համակարգին կմիանան հաջորդ երկու տարիների ընթացքում։