Հասարակություն

Վրաստան մուտքի ապահովագրավճարը կարող է կազմել 1500 դրամ

Վրաստան մուտքի ապահովագրավճարը կարող է կազմել 1500 դրամ

2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար զբոսաշրջիկներից կպահանջվի բժշկական ապահովագրություն։ Որքա՞ն կարժենա ապահովագրությունը հարևան երկրում, որտեղ շատ հայեր գերադասում են նշել ամանորի տոները։

Radar Armenia-ն կովկասագետ-վրացագետ Մարիամ Ռևազյանից հետաքրքվեց՝ ինչքան կարժենա ապահովագրության ծառայությունը, վավերության ժամկետների և այլ մանրամասների մասին։

«Հայաստանից Վրաստան մեկնողների համար 5 օրվա կտրվածքով ապահովագրավճարը կարող է կազմել 1500 դրամ, իսկ եթե ավելի հաճախ են ելումուտ ունենում Վրաստան, մասնավորապես, կարող են ապահովագրություն իրականացնել մեկ տարվա կտրվածքով, որը կարժենա մոտ 15․000 դրամ»,- ասաց Մարիամ Ռևազյանը։

Ըստ նրա՝ առանց ապահովագրություն ունենալու Վրաստան մուտքը կարող է մերժվել։ Պահանջվող ապահովագրական նվազագույն ծածկույթը պետք է լինի` 5000 USD-շտապ ամբուլատոր ծառայություններ, 30․000 USD-ստացիոնար բուժում, ներառյալ՝ դժբախտ պատահարներ, վնասվածքներ, հանկարծակի հիվանդություններ, բժշկական տարհանում։
Նրա խոսքով՝ ապահովագրությունը պետք է գործի սահմանը հատելու պահից և վավեր լինի Վրաստանում գտնվելու ողջ ժամանակահատվածում։ Այն պետք է ներկայացնել օդանավակայանում կամ ցանկացած ցամաքային անցակետում՝ սահմանապահի պահանջով։

«Ապահովագրության բացակայության դեպքում սահմանված է 300 լարի տուգանք։ Չվճարելու դեպքում տուգանքը կրկնապատկվելու, ապա՝ եռապատկվելու է»,-շեշտեց նա։ Նշենք, որ 300 լարին մոտ 40.000 դրամ է։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական