Հասարակություն

Քոբայրավանքի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի

Քոբայրավանքի վերականգնման էսքիզային նախագիծը  համարվել է ընդունելի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթ, սպորտի նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 20-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել է պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը, վերականգնմանն առնչվող և ԿԳՄՍ նախարարության պատվերով մշակված 4 նախագիծ:

Լոռու մարզի Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի: Լոռու մարզի Կայան բերդի բարեկարգման էսքիզային նախագիծը վերադարձվել է լրամշակման՝ վերանայելու նախնական՝ 13-րդ դարի ծավալատարածական լուծումների վերականգնման համաչափությունները: Շիրակի մարզի Պեմզաշեն վանական համալիրի վերականգնման և Պեմզաշեն համայնքի Առաքելոց եկեղեցու և Աբլղարիբ իշխանի դամբարանի վերականգնման էսքիզային նախագծերը համարվել են ընդունելի:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական