Հանրապետության տարածքում դեկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 14-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-14-ն Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 13-ին և 14-ի գիշերը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ն աստիճանաբար կնվազի գիշերը՝ 4-6 աստիճանով, ցերեկը՝ 2-4 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 13-ին սպասվում է թույլ անձրև և մառախուղ: Դեկտեմբերի 14-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։