Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը, ակտիվ մասնակցություն ցուցաբերելով Սպառողների իրավունքների պաշտպանության և օրենքի կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) աշխատանքներին, դարձել է կազմակերպության լիիրավ անդամ։ Այդ մասին հայտնում են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից:
Հանձնաժողովը ICPEN-ի գործընկերոջ կարգավիճակ էր ստացել 2023 թվականի նոյեմբերին՝ հնարավորություն ստանալով երկու տարի անց անդամակցել կազմակերպությանը։
ICPEN-ը միջազգային հարթակ է, որը միավորում է սպառողների շահերի պաշտպանության ոլորտի իրավասու կազմակերպությունների աշխարհի շուրջ 80 երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողով (UNCTAD), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (OECD), Եվրոպական հանձնաժողով և այլն:
Համաշխարհային նման հարթակին մասնակցությունը բացառիկ նշանակություն ունի ՀՀ-ում սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից՝ ոլորտի միջազգային լավագույն փորձի փոխանակման և անդամ երկրների հետ արդյունավետ փոխգործակցության զարգացման տեսանկյունից: