Հասարակություն

Խաղով պայմանավորված որոշ ավտոբուսներ կաշխատեն մինչև ժամը 00:15

Խաղով պայմանավորված որոշ ավտոբուսներ կաշխատեն մինչև ժամը 00:15

«Նոա» ֆուտբոլային ակումբից հայտնում են, որ «Նոա» – «Լեգիա» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է Եվրոպական կենտրոնական ժամանակով 18:45, իսկ Երևանի ժամանակով 21:45։

«Այդ իսկ պատճառով «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№7, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) կաշխատեն մինչև ժամը 00:15։

նորհակալ ենք Երևանի քաղաքապետարանին՝ մեզ ընդառաջելու և ֆուտբոլային խաղը կարևորելու համար

Միասին մենք կարող ենք, միասին մենք ուժեղ ենք»։

Ակումբից հայտնում են, որ այսօր «Հանրապետական» մարզադաշտի մուտքը կգործի միայն Վարդանանց փողոցի կողմից։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական