Հասարակություն

Հրդեհ է բռնկվել MAN մակնիշի բեռնատարի քարշակում

Հրդեհ է բռնկվել MAN մակնիշի բեռնատարի քարշակում

Դեկտեմբերի 11-ին, ժամը 19։43-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում այրվում է բեռնատար ավտոմեքենա։  Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ 

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել MAN մակնիշի բեռնատար ավտոմեքենայի քարշակում. տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։29-ին, մարվել՝ 20։58-ին։ Այրվել է քարշակը։ Հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի ցիստեռն։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական