Հասարակություն

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 25 մլն դրամը

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 25 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը Արմավիրի մարզում ձեռք բերված հողատարածքում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում և վաճառք, որի հետևանքով պետությանը պատճառվել է 59 մլն 584 հզր 320 ՀՀ դրամի վնաս։

Նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասից 25 մլն ՀՀ դրամը վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական