Հասարակություն

ՎԶԵԲ-ը 39 մլն եվրո վարկ կտրամադրի Երևանում լոգիստիկ կենտրոն կառուցելու համար

ՎԶԵԲ-ը 39 մլն եվրո վարկ կտրամադրի Երևանում լոգիստիկ կենտրոն կառուցելու համար

Կառավարությունը չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրի մասին որոշում։

Ըստ որոշման՝ ՎԶԵԲ-ը 39 մլն եվրո վարկ կտրամադրի Երևանում լոգիստիկ կենտրոն կառուցելու համար։ Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև վարկային համաձայնագիրը կնքվել է 2025 թ. սեպտեմբերի 19-ին, որով նախատեսվում է ՀՀ ՊԵԿ-ի կարիքների համար Երևանում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցել:

ՀՀ կառավարության կողմից վարկային ու դրամաշնորհային միջոցների համաֆինանսավորման չափը կկազմի 9 մլն եվրո, որից 7.8 մլն եվրոն՝ վարկային միջոցների գծով:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական