Դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20%-ից ավել է, կացնեն հեռավար ուսուցման. հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Դասապրոցեսների հետ կապված որոշումները կայացվում են՝ հիմնվելով իրավիճակի վրա։ Այս պահին չունենք այն համաճարակային իրավիճակը, որ դիմենք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցման»,-շեշտել է Անահիտ Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ նախորդ տարվա ՍՇՎ ակտիվացման հետ համեմատած՝ փոքր աճ, ինչպես նաև հիվանդանոցներում թոքաբորբի ահագնացող պատկեր այս պահին չկա։