Հասարակություն

Բազմազավակ ընտանիքների հիփոթեքային աջակցությունը կավելանա

Բազմազավակ ընտանիքների հիփոթեքային աջակցությունը կավելանա

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց ՀՀ-ում բազմազավակ ընտանիքներին տրամադրվող հիփոթեքային աջակցության ավելացման մասին որոշումը։

Ըստ որոշման՝ հիփոթեքային աջակցությունը կավելանա 20 %–ով կամ 400 մլն դրամով։ 2025 թվականի համար այդ ծրագրի համար հատկացվել էր 2,1 մլրդ դրամ, սակայն արդեն հոկտեմբերի վերջին միջոցները գրեթե սպառվել են, և այդ նպատակով է որոշվել ավելացնել աջակցությունը։ Այս տարի այս ծրագրով աջակցություն ստացել է ավելի քան 2 500 ընտանիք:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական