Հասարակություն

Վարչապետը խցանումների հաղթահարման համար աշխատանքային խումբ է ստեղծել

Վարչապետը խցանումների հաղթահարման համար աշխատանքային խումբ է ստեղծել

Վարչապետի որոշմամբ, Ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ։

Այն գլխավորելու է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը. ընդգրկված են Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և այլ պաշտոնյաներ։

Որոշման մեջ նշված է, որ աշխատանքային խմբի ղեկավարը 15-օրյա պարբերականությամբ պետք է զեկուցի ՀՀ վարչապետին, իսկ 1-ամսյա պարբերականությամբ՝ իրականացնի լայնածավալ հանրային իրազեկում և լուսաբանում:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական