Հասարակություն

Հայաստանում կանցկացվի գինու միջազգային համտես-մրցույթ

Հայաստանում կանցկացվի գինու միջազգային համտես-մրցույթ

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես–մրցույթը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին նախագիծը։

Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը համարվում է աշխարհի ամենամեծ ու հեղինակավոր գինու համտես-մրցույթներից մեկը՝ 30 տարվա պատմությամբ, իսկ 2026թ․ մրցույթը հյուրընկալելու համար Հայաստանի հետ միասին հայտ էին ներկայացրել նաև Վրաստանը, Ռումինիան և Մոլդովան։ Հայաստանի գինեգործական և պատմամշակութային հարուստ ժառանգության, ոլորտի վերջին տարիների աճի և միջազգային միջոցառումներ կազմակերպելու կարողությունների գնահատմամբ՝ մրցույթի կազմակերպիչները մրցույթը անցկացնելը վստահել են Հայաստանին։

Ծրագրի իրականացումը կնպաստի Հայաստանի միջազգային ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, երկրի դիրքավորմանը որպես անվտանգ և ժամանակակից զբոսաշրջային ուղղություն, կխթանի մշակութային զբոսաշրջության զարգացումը, մարզային համայնքների ակտիվացումը, ինչպես նաև կաջակցի հայկական գինիների առաջխաղացմանը և արտահանմանը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական