Հանրապետության տարածքում դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի ցերեկը, 14-ին և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 11-14-ն Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան, 13-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի ցերեկը, 14-ին և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 11-13-ը քաղաքի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։ Դեկտեմբերի 13-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև։