«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Կարեն Բադալյանը, Արման Խաչատրյանը ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանի հետ աշխատանքային այցով Սյունիքի մարզում էին, որտեղ հետևել են ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։
Պաշտոնատար անձինք եղել են նախ Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող հատվածում, այնուհետև հետևել են Նռնաձոր տանող ճանապարհի կառուցման աշխատանքներին։ Այցելություն է կատարվել նաև Կապան-Ծավ, Խոտ-Որոտան, Վաղատին տոնող և Սիսիան-Աշոտավան-Թասիկ-Արևիս ճանապարհների շինարարական հրապարակներ։
Լուսանկարները՝ ՀՀ ՏԿԵՆ-ի ֆեյսբուքյան էջից։