Հասարակություն

Գործարքներն ուղիղ պաշտոնատար անձանց հետ չեն կնքվել, այլ՝ մայրերի, զոքանչների. դատախազ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գործարքներն ուղիղ պաշտոնատար անձանց հետ չեն կնքվել, այլ՝ մայրերի, զոքանչների. դատախազ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կառավարության նիստում անդրադարձել է Սևանի ափին քանդման ենթակա գույքի սեփականատերերին։

Ի պատասխան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հարցի, նա ասել է. «Գույքերը պատկանում են նախկին ու ներկա պաշտոնատար անձանց։ Հայտնի գույք են։ Մեկը «Հարսնաքարն» է, մեկը՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին պատկանող առանձնատունն է։ Գույքերից մեկը Նորայր Փանոսյանին է պատկանում։ Իհարկե, այս բոլոր գործարքներն ուղիղ այս պաշտոնատար անձանց հետ չեն կնքվել, այլ՝ մայրերի, զոքանչների կամ իրենց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց հետ, ու այս անձիք որպես իրական շահառու են տեսանելի։ Առանձնատունը, որի մասին նշեցի, ևս պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, մի գույք կա, որ պատկանում է Սասուն Միքայելյանին, մի գույք էլ կա՝ պատկանում է իրավաբանական անձի, որը միջին օղակի պաշտոնյա է․ փոքր գույք է, 450 մ²-ի  մասին է խոսքը»։

Վարդապետյանը նաև նշել է, որ կան գույքեր, որոնք քանդման ենթակա են, բայց նաև կա այնտեղ ներդրումների հարց. «Իրավական դուալիզմ ունենք. մի կողմից ինքնակամ կառույց է, եթե, որպես գլխավոր դատախազ, իմ կարծիքը հարցնեք, դրանք պետք է հողին հավասարեցնել, քանդել, քանի որ նմանատիպ վարքագիծը երբևէ ընդունելի չէ։ Բայց նաև հասկանում եմ, որ գույքերը կարող են ունենալ տնտեսական, կրթական, առողջապահական որոշակի ներուժ»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական