«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանում ձյուն է տեղում։
Վարդենիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Արտաշատի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: