Հասարակություն

200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ ես 20 տարի հետո չպետք է ունենամ. Գալյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ ես 20 տարի հետո չպետք է ունենամ. Գալյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է հիփոթեքով բնակարան ձեռք բերելուն․ «Վարկը մարում եմ, որովհետև ժամանակին լավ եմ սովորել և ունեմ աշխատանք, որը վարձատրվում է բավական լավ, ինչը հնարավորություն է տալիս վարկ վերցնել ու մարել վարկը՝ ունենալով գույքային ձեռքբերումներ»,- ասել է նա։

«Կարծում եք՝ նախարարներն ու ինձ նման կրթություն ստացած անձինք, եթե նույնիսկ չլինեն նախարար, չե՞ն ունենա այնպիսի արժանապատիվ աշխատավարձ, որ 15-20 տարվա ընթացքում չկարողանան մարել վարկը։

200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ ես 20 տարի հետո չպետք է ունենամ։ Պետք է ունենամ այնքան, որքան կարող եմ ունենալ, և բոլորը»,- ասել է նա,- «Ես սոված երբեք չեմ եղել, չեմ ու չեմ էլ լինելու, որովհետև լավ եմ սովորել, լավ աշխատանք ունեմ, վաղն էլ եմ լավ աշխատանք ունենալու»։ 

Ըստ նրա, պետք է համեմատել՝ պաշտոնատար անձը հիմնավորվող եկամտով գնում է 200 հազար դոլարանոց գույք, և երբ պաշտոնատար անձը չհիմնավորվող եկամտով գնում է 2 մլն դոլար և ավելի արժեքով գույք։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական