Հասարակություն

Ավստրալիայում սկսել են արգելել անչափահասների մուտքը սոցցանցեր

Ավստրալիայում սկսել են արգելել անչափահասների մուտքը սոցցանցեր

Ավստրալիան աշխարհում առաջին պետությունն է, որը արգելել է 16 տարեկանից ցածր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտք գործելը:

Այսօր երկրում ուժի մեջ է մտել մի օրենք, համաձայն որի՝ աշխարհի 10 ամենամեծ հարթակները պետք է հեռացնեն ավստրալական դեռահասների հաշիվները և արգելեն նրանց օգտագործել նորերը. հայտնում է The Guardian-ը։

Խոսքը վերաբերում է Facebook, Instagram, Threads, X, YouTube, Snapchat, Reddit, Kick, Twitch և TikTok սոցիալական ցանցերին։ Դրանք, որոնք չեն կատարի այս պահանջը, կարող են ստանալ մինչև 33 միլիոն դոլար տուգանք։

Նոր օրենքը արդեն հասցրել է քննադատության արժանանալ մեծ տեխնոլոգիական ընկերությունների և խոսքի ազատության պաշտպանների կողմից, սակայն հարցումները ցույց են տալիս, որ ավստրալացիների մեծամասնությունը աջակցում է այս որոշմանը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական