Շուտով Ամանոր է, մարդիկ պատրաստվում են դիմավորել 2026 թվականը, փողոցներում տոնական մթնոլորտ է։ Ոմանք զբաղված են գնումներով, մյուսները՝ տոնական օրը կազմակերպելու պլաններով։ Radar Armenia-ն շրջեց մայրաքաղաքում՝ պարզելու, թե որքանով են անցորդները պատրաստ Ամանորին և ինչպես են պլանավորում դիմավորել Նոր տարին։
Քաղաքացիներից շատերը դեռ չեն սկսել պատրաստվել, իսկ մյուսներն անցել են նախապատրաստական աշխատանքներին։
- Նորմալ, սովորականի պես, տանը,- նշում են քաղաքացիներից շատերը:
- Ես ընդհանրապես չեմ պլանավորում, Աստված ինչպես տա,- ասաց անցորդներից մեկը: