Հասարակություն

Մեքենայի բեռնախցիկում և սրահում կային սիգ և իշխան տեսակի ձկներ

Մեքենայի բեռնախցիկում և սրահում կային սիգ և իշխան տեսակի ձկներ

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 11-րդ կիլոմետրին ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են Նորատուս գյուղի մի բնակչի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան։

Մեքենայի բեռնախցիկում և սրահում կային սիգ և իշխան տեսակի ձկներ։

Պարզաբանումների համար տղամարդը մեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Գավառի բաժին։

Նույն օրը՝ ժամը 12․20-ի սահմաններում, նույն ճանապարհի 50-րդ կիլոմետրին ջրային պարեկները մոտեցել են կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի։ Նորատուսցի վարորդը բեռնախցիկից ներկայացրել է 46 կգ ընդհանուր քաշով 128 սիգ։

Տղամարդը մեքենայով հանդերձ ներկայացվել է Համայքնային ոստիկանության Մարտունու բաժին։

Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական