ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի՝ ապօրինի գույքի գործով վարույթին։ Նրա խոսքով, վարույթ եղել է, հայցը ներկայացվել է դատարան. «Եթե չեմ սխալվում, հայցադիմումը դատարանի կողմից մերժվել է»։
ՀՀ գլխավոր դատախազությունից Radar Armenia-ին հայտնեցին, որ Կճոյանի դեմ հայցը մերժվել է նախորդ տարի. «2024 թվականի սեպտեմբերի 6-ին հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցն ընդդեմ Սամվել Ռուբենի Կճոյանի»։