Հասարակություն

Հիմնանորոգվել է Վանաձորի Բաղրամյան էստակադան

Հիմնանորոգվել է Վանաձորի Բաղրամյան էստակադան

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է Վանաձոր քաղաքի Բաղրամյան էստակադան, որի միջոցով Վանաձորի Դեմիրճյան փողոցը միանում է Մ-6 միջպետական ճանապարհին։

Էստակադան 7 թռիչքանի է, կամրջի երկարությունը 160.5 մետր է, լայնությունը՝ 15.2մ։ Կառուցվել են երկկողմանի մայթեր՝ յուրաքանչյուրը 1.45մ լայնությամբ։ Ասֆալտապատվել են նաև կամրջին մոտեցող հատվածները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական