Հասարակություն

«Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում

«Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։

«Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Դիլիջանի ոլորաններում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին. Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական