Հասարակություն

Սպասվում է անձրև և մառախուղ

Սպասվում է անձրև և մառախուղ

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 10-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով, առանձին հատվածներում՝ ինտենսիվ:

Դեկտեմբերի 13-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Դեկտեմբերի 11-12-ը, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 10-14-ն Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում դեկտեմբերի 10-ին սպասվում է անձրև և մառախուղ։ Դեկտեմբերի 13-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև: Դեկտեմբերի 11-12-ը, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական