Հասարակություն

ԱՄՆ-ի հետ համագործակցությունը կնպաստի Հայաստանի ցորենի արժեշղթայի զարգացմանը

ԱՄՆ-ի հետ համագործակցությունը կնպաստի Հայաստանի ցորենի արժեշղթայի զարգացմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել է ԱՄՆ գյուղատնտեսության քարտուղարության գյուղատնտեսական հարցերով տարածաշրջանային կցորդ Ռիշան Չոդհրիի գլխավորած պատվիրակության հետ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ԱՄՆ գյուղատնտեսական դեպարտամենտի և Կանզասի համալսարանի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները՝ ցորենի արժեշղթայի վերաբերյալ։

Քննարկվել են Հայաստանի ցորենի արտադրության և մատակարարման ներկա իրավիճակը, տեղական արտադրության ընդլայնման և ոլորտի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունները։ Հետագա համագործակցությունը կնպաստի Հայաստանի ցորենի արժեշղթայի զարգացմանը՝ ապահովելով պարենային անվտանգության կայունությունը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական