Հասարակություն

Վրաստան մուտք գործելու համար զբոսաշրջիկներից կպահանջվի բժշկական ապահովագրություն

Վրաստան մուտք գործելու համար զբոսաշրջիկներից կպահանջվի բժշկական ապահովագրություն

2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար զբոսաշրջիկներից կպահանջվի բժշկական ապահովագրություն վրացերենով կամ անգլերենով. Radar Armenia-ին հայտնեցին ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։

Տեղեկություն է տարածվել hartak.am-ում, որ ապահովագրությունը պետք է տրված լինի Վրաստան մուտք գործելու պահից մինչև երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։

Ապահովագրական դեպքերը պետք է ներառեն․

  • դժբախտ պատահարները,
  • վնասվածքները,
  • հանկարծակի հիվանդությունները,
  • բժշկական տարհանումը
  • հայրենադարձությունը։

Վրաստանում գտնվող օտարերկրացու մոտ բժշկական պարտադիր ապահովագրության բացակայության համար սահմանված է 300 լարիի չափով տուգանք (մոտավորապես 42․320 դրամ)։ 

Տուգանքի վճարի ժամկետանց լինելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է, ապա՝ եռապատկվում. պահանջների անտեսումը կարող է հանգեցնել երկիր մուտքի սահմանափակման կամ արտաքսման։

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
3
գնահատական