«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հիմնանորոգվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ-/Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի 61.38-րդ կմ-ում՝ Մարտունի քաղաքի մոտ, գտնվող կամուրջը։
Կատարվել են հենարանների ամրացման, ջրամեկուսացման, երթևեկելի հատվածի նորոգման, մայթերի կառուցման, գետի հունի մաքրման և այլ աշխատանքներ։