Հասարակություն

Երևանում 17-ամյա աղջիկներ են ձերբակալվել թմրամիջոց իրացնելու կասկածանքով

Երևանում 17-ամյա աղջիկներ են ձերբակալվել թմրամիջոց իրացնելու կասկածանքով

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ի գիշերը՝ ժամը 3:00-ի սահմաններում, Հարավարևմտյան Բ-2 թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց իրացնելու կասկածանքով ոստիկանության գվարդիայի գործընկերների հետ համատեղ ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 17-ամյա երկու աղջիկների։

Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է 64 փաթեթ՝ ընդհանուր 61,19 գրամ քաշով։ Պարզվել է, որ նրանք 16 փաթեթ արդեն տեղադրել էին Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։ Կազմված փաստաթղթերը և ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական