ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով սուր շնչառական վարակներով պայմանավորված համաճարակային վիճակին և կրթական պրոցեսի կազմակերպմանը:
«Դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք, սակայն ունենք աշխատանքի հստակ մեթոդ և գծագրված մեխանիզմ, ըստ որի՝ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, այդ դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման»։
Ինչ վերաբերում է պատվաստումներին, ապա Ավանեսյանը հորդորել է օր առաջ պատվաստվել: