ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով.
«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Արկադի Չերչինյանի հետ այցելեցինք Երևան ֊ Աշտարակ մայրուղի և Քանաքեռավանը Թբիլիսյան խճուղուն կապող ճանապարհ՝ տեղում տեսնելու իրականացված ճանապարհաշինական աշխատանքները»։