Հասարակություն

Մեր փոքրիկների ծնունդը գրանցենք առցանց․ Սրբուհի Գալյան

Մեր փոքրիկների ծնունդը գրանցենք առցանց․ Սրբուհի Գալյան

Այսուհետ կարող եք գրանցել ձեր երեխայի ծնունդը էլեկտրոնային, առցանց եղանակով՝ այցելելով hartak.am կայք, ինչը կարող եք անել QR կոդի օգնությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Նախ և առաջ անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ և նույնականանալ «Ես եմ» համակարգի միջոցով։ Հարթակ մուտք գործելուց հետո պետք է ներկայացնեք համապատասխան դիմում, ինչպես նաև նշեք Ձեր կողմից մշտապես օգտագործվող էլեկտրոնային հասցեն, որի միջոցով ապահովվելու է հետադարձ կապը։

Քայլերի հաջորդականությունը հետևյալն է՝ մուտք գործելով հարթակ, ընտրեք՝ քաղաքացիական կացության գրանցումներ, ծննդի պետական գրանցում, դիմել առցանց։ Համակարգն ավտոմատ կերպով ցույց է տալիս ձեր ընտանեկան կարգավիճակը։ Հաստատեք տվյալները և անցեք հաջորդ քայլին։

Դիմումն էլեկտրոնային եղանակով ստորագրելուց և հաստատելուց հետո այն այլևս ենթակա չէ փոփոխման։ Դուք դրա ընդունման մասին կստանաք համապատասխան ծանուցում։ Գրանցումն ավարտվելուց հետո կձևավորվի ծննդի պետական վկայական, որը կուղարկվի ձեր կողմից մատնանշած էլեկտրոնային փոստի հասցեին»,- նշել է նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական