ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է իրազեկել քաղաքացիներին առողջապահական պետական ապահովագրական համակարգի մասին, ինչպես նաև պատասխանել ամենահաճախ հնչող հարցերին:
Ապահովագրության ներդրմանն ընդառաջ հաճախ են հարցնում`արդյոք պոլիկլինիկաները պատրա՞ստ են բարեփոխմանը: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է նախարարը՝ նշելով, որ հետևողականորեն շարունակելու են այդ օղակում բարելավման աշխատանքները:
Նախարարը նաև առաջարկել է քաղաքացիներին տեղեկացնել, թե իրենց կցագրման պոլիկլինիկական ի՞նչ խնդիրներ ունի. պայմաններ, հագեցվածություն, մասնագետների բաց հերթեր և սպասարկում: