«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր-/Հ-49/ մոտ 13կմ երկարությամբ ճանապարհը։
«Առաջին փուլում իրականացվում են հողային աշխատանքներ, տեղադրվում են արհեստական կառուցվածքներ։ Հավելենք, որ հայտարարվել է նաև նշված ճանապարհի 2-րդ փուլի՝ ասֆալտապատման աշխատանքների ձեռքբերման մրցույթ»։