Հասարակություն

Շունն ընկել էր ջրանցքը

Շունն ընկել էր ջրանցքը

Դեկտեմբերի 8-ին, ժամը 13:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի տներից մեկի մոտակայքում շունն ընկել է ջրանցքը, և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Օպերատիվորեն դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Դեպքի վայր հասնելուն պես փրկարարները գնահատել են իրավիճակը և անմիջապես ձեռնարկել կենդանուն անվտանգ դուրս բերելու գործողություններ։ 

Չնայած սահող և դժվարամատչելի տեղանքին՝ փրկարարական ծառայողների հստակ գործողությունների արդյունքում շունն անվնաս դուրս է բերվել ջրանցքից:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական