Հասարակություն

Նոյեմբերին Հայաստան է այցելել 176,571 զբոսաշրջիկ

Նոյեմբերին Հայաստան է այցելել 176,571 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի նոյեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

2025 թվականի նոյեմբերին Հայաստան այցելել է 176,571 զբոսաշրջիկ։

Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 152,976։

2025 թ․ հունվար-նոյեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%):

Ներկայացված են նաև 2025 թ․ հունվար-նոյեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները․ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական