Հասարակություն

Լուվրում հարյուրավոր գրքեր և այլ փաստաթղթեր վնասվել են ջրհեղեղից

Լուվրում հարյուրավոր գրքեր և այլ փաստաթղթեր վնասվել են ջրհեղեղից

Փարիզի Լուվրի թանգարանի գրադարանի եգիպտական հնությունների բաժնում ջրի արտահոսքի պատճառով վնասվել են հարյուրավոր գրքեր և այլ փաստաթղթեր, որոնք համարվում էին կարևոր հետազոտական նյութեր։

Լուվրի փոխտնօրեն Ֆրանսիս Շտայնբոկը հայտնել է, որ ջրհեղեղից վնասվել է գրադարանի երեք սենյակից մեկը, և այժմ աշխատանքներ են տարվում գրքերը չորացնելու համար։ Որոշ գրքեր դարերի պատմություն ունեն, իսկ դրանց պահպանությունը պահանջում է հատուկ ջանքեր՝ էջ առ էջ խոնավությունը վերացնելու մեթոդներով։

Ցավոք, սա առաջնային խնդիր չէ Լուվրի համար վերջին ամիսներին. մոտ երկու ամիս առաջ ագողություն է տեղի ունեցել. Լուվրում հափշտակել էին Ֆրանսիայի թագավորական զարդերը, ընդհանուր արժեքը մոտ 88 միլիոն եվրո։ Ներկայումս ետաքննությունը շարունակվում է, որոշ կասկածյալներ ձերբակալվել են և հարուցվել են մեղադրանքներ։

Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, թե որքան նուրբ է մշակութային ժառանգության պահպանությունը, նույնիսկ աշխարհի ամենաշատ այցելվող թանգարաններում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական