Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը։
Ժամը 18:00-ի սահմաններում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան Հաղթանակի զբոսայգում մառախուղի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել մի քանի սանդուղքներ և ավտոմեքենայի առջևի հատվածով հայտնվել արհեստական լճակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Այս պահին փրկարարները փորձում են ավտոմեքենան հատուկ ճոպանի միջոցով դուրս բերեն կամ էլ հատուկ տեխնիկա պետք է բերվի, հավանաբար՝ վերամբարձ կռունկ, որպեսզի ավտոմեքենան կարողանան դուրս բերել անվտանգ վայր: Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարրոդի ինքնությունը: