Հասարակություն

Սպասվում են տեղումներ

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-10-ը, 12-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 8-ի գիշերն առանձին հատվածներում տեղումները կլինեն առատ։ Դեկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 8-12-ն Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 8-ի գիշերը, 9-ի երեկոյան, 10-ին, 12-ին սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական