«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․
«Սյաոլանդի ջրամբարի հզոր ջրբացթողում։
Չինաստանում կա մի տեսարան, որը հիշեցնում է կադր ֆանտաստիկ ֆիլմից՝ Սյաոլանդի ջրամբարի հզոր ջրբացթողումը։ Երբ բացում են շլյուզները, ջրի հզոր հոսքերը դուրս են մղվում այնպիսի ուժով, որ ձևավորում են հսկայական սպիտակ ամպեր, որոնք ծածկում են ամբողջ հովիտը։
Սա այն հազվագյուտ պահերից է, երբ ճարտարագիտությունն ու բնության ուժը միաժամանակ հանդես են գալիս ամբողջ հզորությամբ»։