ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Գյումրիի «Յոթ Վերք» եկեղեցում տեղի ունեցած պատարագից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ եկել է հաջորդ պատարագը Մայր Աթոռում անցկացնելու ժամանակը։
«Կարծում եմ՝ եկել է ժամանակը Մայր Աթոռ Էջմիածնում անցկացնենք պատարագը, դա իմ անձնական կարծիքն է։ Չգիտեմ՝ վարչապետն ինչ կարծիք ունի»,- ասել է ԱԺ նախագահը։
Սիմոնյանը տեղեկացրել է, որ պատարագին, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկա էին նաև Հայ առաքելական եկեղեցու նվազագույնը 4 սրբազան։