Հասարակություն

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում

Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցի օրը ՀՀ ՆԳՆ-ն ներկայացրել է, թե ի՞նչ պետք է անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում։ 

Երկրաշարժի ժամանակ կարող է թվալ, թե վնասվել է տրանսպորտային միջոցի անիվը կամ մեքենան չի կառավարվում։

Վարքականոններ

Երկրաշարժի ժամանակ հանրային տրանսպորտի վարորդը պետք է դանդաղեցնի ընթացքը, սակայն կտրուկ չարգելակի, որ ուղևորները չտուժեն։ Հանրային տրանսպորտի դռները բացվելուն պես ուղևորները պետք է առանց խուճապի տարհանվեն հնարավորինս բաց, անվտանգ տարածք։ Եթե կան տուժածներ՝ հնարավության դեպքում կազմակերպեք առաջին օգնություն։

Հիշե՛ք, տրանսպորտային միջոցում մշտապես պետք է լինի առաջին բուժօգնության պայուսակ, կրակմարիչ, լապտեր և ջուր։ Հետևեք պաշտոնական տեղեկատվությանը՝ ձեր հետագա գործողությունները կատարելու համար։

Հարգելի՛ վարորդներ

Ագելվում է տրանսպորտային միջոցը կայանել կամուրջների տակ կամ վրա, բազմահարկ շենքերին մոտ, էլեկտրասյուների և էլեկտրական գծերի կամ գովազդային վահանակների տակ, ծառերի, հենապատերի, բենզագազալցակայանների մոտ։ 

Տրանսպորտային միջոցը պետք է կայանել հնարավորինս բաց տարածքներում, այլ մեքենաներից անվտանգ հեռավորության վրա․ նման դեպքերում ուղևորները կարող են մնալ իրենց տեղերում։ Եթե մեքենան հայտնվել է վտանգավոր տեղանքում՝ պետք է կազմակերպել ուղևորների դուրսբերումը՝ հնարավորինս անվտանգ տարածք։ 

Իրավիճակի վերաբերյալ պետք է տեղեկացնել համապատասխան ծառայություններին։ Ցնցումների դադարից հետո չպետք է շարժվել, քանի չի ստացվել ճանապարհի անվտանգ լինելու վերաբերյալ պաշտոնական տեղեկություն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական