Հասարակություն

Տափերական գյուղի մատուռից գողացել են 13-րդ դարի Ավետարանը

Տափերական գյուղի մատուռից գողացել են 13-րդ դարի Ավետարանը

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, սրբապղծություն է տեղի ունեցել Արարատի մարզում, գրում է Shamshyan.com-ը։

 Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռ սովետական տարիներից հայտնի Տափերական գյուղի տներից մեկում եղել է մատուռ, որտեղ անգամ սովետական տարիներին հավատացյալները այցելել ու իրենց աղթոքն են բարձրացրել առ Աստված և մատուռում եղել են բազմաթիվ սրբապատկերներ, Քրիստոնեությունը խորհրդանշող սիմվոլներ, այդ թվում՝ խաչերի հետ Վանից բերված «Չարխափան» Ավետարան, որը 13-րդ դարի Ավետարան է եղել ու միչև այսօր տան տերերը այն սերնդեսերունդ փոխանցել են։

Այսօր առավոտյան տան տերերը, ովքեր նաև մատուռի հարևանությամբ իրենց հարևանների ու համագյուղացիների հետ կառուցում են եկեղեցի, աշխատանքները կատարելու ժամանակ նկատել են, որ մատուռի երկաթե ճաղավանդակը, որը 4 կողմից եղել է մեխված բետոնե պատի մեջ՝ կոտրված է։ Ընտանքիի անդամները մտել են մատուռ և հայտնաբերել են, որ այնտեղից հատուկ անկյունում տեղադրված 13-րդ դարի «Չարխափան» Ավետարանը գողացել են։ 

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական