Հասարակություն

Վարչապետն այցելել է Սպիտակ, Վանաձոր և Գյումրի

Վարչապետն այցելել է Սպիտակ, Վանաձոր և Գյումրի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 37-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է աղետից տուժած Սպիտակ, Վանաձոր և Գյումրի։

Երկրի ղեկավարը Վանաձոր և Սպիտակ քաղաքներում ծաղկեպսակներ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին։ Հաջորդիվ վարչապետ Փաշինյանն այցելել է Գյումրի, որտեղ ծաղկեպսակ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին։

Վարչապետը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները Գյումրու «Սուրբ Յոթ» վերք եկեղեցում ներկա են գտնվել երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված սուրբ և անմահ պատարագին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական