Հասարակություն

Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ

Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է․ 

«Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերն սպասվում են տեղումներ։

Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան և ձնախառն անձրևի տեսքով, տեղ-տեղ՝ ինտենսիվ։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Տավուշի և Սյունիքի հովիտային գոտիներում, այդ թվում նաև Երևանում սպասվում է անձրև»։

Գնահատեք հոդվածը

4.8 /5
5
գնահատական