Դեկտեմբերի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի հարևանությամբ, բախվել են Renault և Honda մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 մարդ տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ բախման հետևանքով 2 ավտոմեքենան դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթին, դրանցից մեկը կոտրել էր խաչմերուկը կարգավորող լուսակիրը, մյուսն էլ՝ երկաթե դարպասի մի հատված: Նշվում է, որ Renault-ի համարանիշները հաշվառված են ՀՀ նախագահի աշխատակազմում: