Դեկտեմբերի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ դասընկերների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «դեմքի շրջանի քերծված վերքեր, վերին շրթունքի պատռած վերք» ախտորոշմամբ «Իջևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել երեխա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, իրավապահները պարզել են, որ երեխան Տավուշի մարզի բնակիչ 10-ամյա Հ․ Գ․-ն է։ Ժամը 16։50-ի սահմաններում հիմնական դպրոցի հետնամասում նույն դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներ, Տավուշի մարզի բնակիչներ 10-ամյա Ա․ Ս․-ն և 10-ամյա Ս․ Մ․-ն ծեծի են ենթարկել իրենց համադասարանցի Հ․ Գ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։