Հասարակություն

Սյունիքի պարեկներն ու բժիշկները փրկել են 2-ամյա երեխայի կյանքը

Սյունիքի պարեկներն ու բժիշկները փրկել են 2-ամյա երեխայի կյանքը

Սյունիքի պարեկներն ու բժիշկները փրկել են անգիտակից վիճակում գտնվող 2-ամյա երեխայի կյանքը, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում պարեկային կարգախմբին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ իր 2 տարեկան դուստրը բարձր ջերմություն ունի, անգիտակից վիճակում է, և անհրաժեշտ է նրան շտապ հասցնել հիվանդանոց:

Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայողական մեքենայով անմիջապես երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն: Պարեկների և բժիշկների օպերատիվ ու պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական