Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանիի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հռոմի Պապի Լիբանան կատարած այցի, Լիբանանում տիրող իրավիճակի, Հայաստան-Իրան հարաբերությունների, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հարցեր։