Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Պռոշյան փողոցի թիվ 14 հասցեի դիմացի հատվածում բախվել էին Երևանում հաշվառված 29-ամյա Գոհար Մանուկյանի վարած Tesla մակնիշի, Շիրակի մարզում հաշվառված 28-ամյա Սևակ Գաֆարյանի Kia Forte մակնիշի և Երևանում հաշվառված 21-ամյա Միքայել Շահբազյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ս. Գաֆարյանը տեղում մահացել է, իսկ Tesla-ի վարորդ Գ. Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Բախման հետևանքով նշված ավտոմեքենաները բախվել էին ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BYD, Hyundai, Nissan, Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են կայանված ու վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ Tesla-ի վարորդ Գոհար Մանուկյանը դեպքի պահին գտնվել է ոչ սթափ վիճակում և իր մոտ չի ունեցել հայկական վարորդական վկայական։